Կապի մեջ մնալ
Նկարագրություն. Միացեք մեր էլփոստի ցուցակին՝ նոր օրենքների և ծրագրերի թարմացումներ ստանալու համար, որոնք օգնում են վարձակալներին բնակարաններով ապահովված մնալ։
Եթե դուք չեք կարող վճարել ձեր վարձավճարը , քանի որ հրդեհների պատճառով կորցրել եք եկամուտը, դուք կարող եք հայտարարություն ուղարկել ձեր տանտիրոջը յուրաքանչյուր ամիս ձեր վարձավճարի վերջնաժամկետից առաջ 7 օրվա ընթացքում: Սեղմեք այստեղ, որպեսզի նամակ ուղարկեք ձեր տանտիրոջը։
Սեղմեք այստեղ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկանաք անտառային հրդեհներից հետո
կատարվող վտարման հարցում պաշտպանության մասին։
Ձեզ չեն կարող վտարել ձեր ներգաղթային կարգավիճակի պատճառով։
Եթե ձեր տանտերը սպառնում է վտարել ձեզ՝ որպես հիմք ընդունելով ձեր ներգաղթային կարգավիճակն,
իսկ քաղաքը որտեղ դուք ապրում եք ունի վարձակալների իրավունքների պաշտպանության օրենք, ուրեմն ձեր տանտերն ամենայն հավանականությամբ խախտում է սույն օրենքը։ Սա կարող է դիտարկվել նաև որպես նահանգային իրավունքի ոտնահարում, և դուք կարող եք բողոք ներկայացնել նահանգի քաղաքացիական իրավունքների բաժին։
Այս պահին ստանում ենք իրավաբանական ծառայությունների շատ ավելի հարցումներ, քան կարող ենք աջակցել։ Չնայած դրան՝ դուք կարող եք պաշտպանել ձեր իրավունքները։ Ստորև նշված են որոշ գործողություններ, որոնք ինքներդ կարող եք ձեռնարկել՝ ձեր վտարման գործը կարգավորելու համար:
ԿԱՐԵՎՈՐ․ վտարումները շատ կարճ վերջնաժամկետներ ունեն:
Եթե բաց թողնեք վերջնաժամկետը, հնարավոր է, որ ավտոմատ կերպով տանուլ տաք գործը և վտարվեք:
Եթե վտարման հայց եք ստանում (կոչվում է՝ Դատարանի ծանուցագիր և բողոք․ ապօրինի տիրապետում), ՔՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍԸ (10) ՕՐ ՈՒՆԵՔ: Այդ ներկայացումը կոչվում է «Պատասխան»: Եթե ժամանակին պատասխան չներկայացնեք, ձեր տանտերը կարող է ավտոմատ կերպով շահել ձեր դեմ հարուցված վտարման հայցը՝ առանց դատավարության:
Անցեք https://tools.debtcollective.org/. հղումով: Այն նաև ձեր պատասխանը կներկայացնի դատարան, եթե դուք ցածր եկամուտ ունեցող անձ եք և դատական «վճարներից հրաժարվելու» իրավունք ունեք։
*Նկատի ունեցեք, որ Stay Housed LA-ը չի ստեղծել Debt Collective-ի կայքը։ Մենք չենք կարող երաշխավորել, որ այս պատասխանի գործիքը պատշաճ կերպով կգործի, և չենք տրամադրում որևէ հավաստիացում ծառայությունների որակի մասին: «Այս Գործիքը տրամադրվում է որպես անվճար հանրային ծառայություն, և մենք գործադրել ենք մեր լավագույն ջանքերը՝ ապահովելու համար, որ այն բոլոր օգտատերերի համար գործի՝ ըստ իր նպատակային նշանակության։ Սակայն մենք չենք կարող երաշխավորել, որ այն փաստաթղթերը, որոնք այս Գործիքն ստեղծում է, և մենք փորձում ենք էլեկտրոնային եղանակով ներկայացնել ձեր անունից, կընդունվեն դատարանի կողմից՝ մինչև փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը («Դատարանի ծանուցագիր և բողոք - ապօրինի տիրապետում» փաստաթղթի հանձնումից հետո 10 աշխատանքային օր): Եթե ձեր փաստաթղթերը դատարանի կողմից չընդունվեն որպես ժամանակին ներկայացված, ապա ավտոմատ կերպով կենթակվեք գործը տանուլ տալու ռիսկին։ Օգտագործելով այս Գործիքը՝ դուք համաձայնում եք ստանձնել ռիսկ, որ ձեր փաստաթղթերը, հնարավոր է, ժամանակին չներկայացվեն կամ չընդունվեն։ Եթե չեք ցանկանում ստանձնել այդ ռիսկը, կարող եք տպել փաստաթղթերը և դրանք անձամբ ներկայացնել Դատարանի ծանուցագրի և բողոքի մեջ նշված դատարան՝ նախքան այն կփակվի՝ Դատարանի ծանուցագիրը և բողոքը ձեզ հանձնելուց հետո 10-րդ աշխատանքային օրը։
Ինքնօգնության կենտրոնի աշխատակիցները ձեզ կարող են տալ պատասխանի համար անհրաժեշտ փաստաթղթերը և բացատրել, թե ինչպես այն ներկայացնել: Նրանք նույնիսկ կարող են օգնել ձեզ այն լրացնելու հարցում: Ինքնօգնության կենտրոնի աշխատանքային ժամերի և հասցեների համար այցելեք https://dcba.lacounty.gov/legal-access-centers/։
Հիշեք, որ ձեր պատասխանը ներկայացնելու համար ունեք ընդամենը 10 աշխատանքային օր: 1-ին օրը սկսվում է վտարման հայցը ստանալու հաջորդ օրը: Հանգստյան օրերը և դատարանի արձակուրդները հաշվի չեն առնվում: Եթե արձակուրդներ չկան, ապա պատասխանը պետք է ներկայացվի հաջորդ շաբաթվա միևնույն օրը, որում հանձնվել է հայցը: Եթե հայցը հանձնվել է ձեզ երեքշաբթի օրը, ապա պատասխանը պետք է ներկայացվի հաջորդ երեքշաբթի:
Եթե պատասխանը չներկայացնեք մինչև 10-րդ օրը, տանտերը կարող է ներկայացնել «դատարան չներկայանալու» հայց, ինչը նշանակում է, որ դուք ավտոմատ կերպով ձեր գործը տանուլ կտաք: Դատարան չներկայանալու հայցը բավարարվելու դեպքում՝ շատ դժվար է համոզել դատարանին չեղյալ համարել կամ անվավեր ճանաչել այն։
Հասկացեք վտարման գործընթացը և գրանցվեք անվճար սեմինարին։
Նկարագրություն. Միացեք մեր էլփոստի ցուցակին՝ նոր օրենքների և ծրագրերի թարմացումներ ստանալու համար, որոնք օգնում են վարձակալներին բնակարաններով ապահովված մնալ։